Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Հեքիաթները՝ կողքի սենյակում

Հեքիաթները՝ կողքի սենյակում
23.12.2023 | 06:55

Ովքեր դեռ չեն հասկացել թե ինչ է կատարվել 2015-2018 թվականներին, կարճ ասեմ.

2014 կամ 2015 թվականին, երբ երեք-չորս հոգով մի տեղ հավաքվում և հեղափոխության մասին էինք խոսում (ընդամենը խոսում), նախ հայտնվում էին «թաղի լավ տղերքը», հետո թաղի օպերլիազորը, իսկ վերջում` ԱԱԾ-ն էնպիսի սարքված գործի փաթեթով, որ 8 տարի չես կարողանում տակից դուրս գալ։ Ավելին ասեմ` էնպես էր սարքվում, որ անգամ դու էիր սկսում հավատալ առաջադրված մեղադրանքին։

Իսկ թե ինչպե՞ս կարելի էր ՊՊԾ գունդ գրավել, «թավշյա հեղափոխություն» անել, հարցրեք ԱԱԾ նախկին պատասխանատուներին և, իհարկե, քաղաքական ղեկավարներին։

Ես գիտեմ՝ ինչպես էր աշխատում պետական մեխանիզմը, ես գիտեմ՝ ինչպես էր հարկ եղած դեպքում արգելափակում բոլոր հնարավոր ու անհնարին ճանապարհները, ես տեսել եմ ու զգացել։

Այնպես որ, հեքիաթները՝ կողքի սենյակում, իսկ մեզ մնում է առերեսվել դառը իրականությանը։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3412

Մեկնաբանություններ